Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են քնի տարբեր խանգարումներից, բայց պետք է իմանալ, որ քնի անբավարարությունը կարող է հանգեցնել սրտային հիվանդության:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ քնի հետ կապված խնդիրները մեծացնում են սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Միևնույն ժամանակ սրտային հիվանդությունները (հատկապես սրտային անբավարարությունը) հաճախ նպաստում են քնի խանգարումների առաջացմանը:

Ոչ բավարար և անառողջ քունը, հատկապես ապնոէի պատճառով (քնի մեջ շնչառության խանգարում) ծանրաբեռնում է սիրտը և կարող է առաջ բերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են.

- Սրտային անբավարարություն
- Ռիթմի խանգարում
- Արյան բարձր ճնշում
- Աթերոսկլերոզ
- Սրտի նոպա
- Ինֆարկտ
- Թոքային հիպերտենզիա (երակներում դեպի թոքեր գնացող արյան բարձր ճնշում):

Եվ հակառակը, սրտի արատը, ստենոկարդիան (ցավեր սրտում), ուժեղ սրտխփոցը կարող են դառնալ ոչ լիարժեք քնի պատճառ:

Քնի հետ կապված խնդիրները կարող են նաև հանգեցնել նյութափոխանալության խանգարման, ինչը մեծացնում է ճարպակալման և շաքարախտի առաջացման հավանականությունը: Սա էլ, իր հերթին, հանդիսանում է սրտային հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել