Թուրք աղջկան համբուրելու համար բրիտանացի երիտասարդին մերկացրել ու 17 անգամ դանակահարել են Թուրքիայում բրիտանացի երիտասարդին հանգստի ժամանակ մերկացրել ու 17 անգամ դանակահարել են թուրքական բարում տեղի աղջկան համբուրելու համար։ 17 ամյա Դուեյն Ուորդը գիշերն անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ վզին, կրծքավանդակին, մեջքին և ոտքերի արանքում ստացված վնասվածքներից հետո։

Դեպքի առնչությամբ երկու թուրք է ձերբակալվել՝ 24 և 26 տարեկան։ Դուեյնն ի վիճակի է եղել պատմել բժիշկներին, թե որքան դաժանաբար է ինքը խոշտանգվել։ Հանգստացողին գտել են փոքրիկ հանրային այգում, վնասվածքներով։ 

Դուեյնն ասել է, որ զվարճանում էր բարում ու համբուրել է թուրք աղջկան, այնուհետև գնացել է մեկ այլ բար, որտեղ էլ նրա գլխին հարվածել են ծանր առարկայով։ Նա նշել է, որ մնացածը չի հիշում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել