Վերջերս դեղատներում հղիությունն ընդհատող դեղեր են հայտնվել, որոնք, ի դեպ, ազատ վաճառքի են դրված: Այս հարցին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Մոր և մանկան բժշկական կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյան: Նա այդ հանգամանքն անընդունելի համարեց հատկապես այն առումով, որ հղիները խորհրդակցում են ոչ թե բժիշկների հետ, այլ դեղատան աշխատակիցների:
«Այդ դեղերը դեղատներից գնում են, նույնիսկ չեն էլ հարցնում բժշկին, հետո հաճախ կանգնում են խնդիրների առաջ՝ արնահոսություն և այլն: Ուզում եմ ընդգծել, որ եթե կինը նման քայլի է գնում, ապա թող դա անի միայն բժշկական կենտրոնում և բժշկի օգնությամբ»,-ասաց նա:
Շարունակելով հղիությունների ընդհատման հարցը, բժիշկը հիշեցրեց բոլոր մայրերին, որ արդեն 8-9 շաբաթական երեխայի բոլոր զգայարաններն աշխատում են և ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխային հեռացնելու ժամանակ նա կարծես փախնում է մոր արգանդի այն հատվածը, որտեղ գործիքը չի հասնում:
«Մեր խնդիրներից են սելեկտիվ աբորտները, որի դեմ պետք է պայքարի բժիշկը և կնոջ ընտանիքը: Դա միայն հղիի խնդիրը չէ: Դրա համար է, որ պետք է արգելվի նախապես երեխայի սեռը ծնողներին հայտնելը, ինչը կարող է կանխել հղիության ընդհատումը»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



