Ստամբուլի Գեզի այգին, որն արդեն փակ է ավելի քան երկու շաբաթ, բնակչության համար բաց կլինի քաղաքային աշխատանքների ավարտից մի քանի օր հետո: Ինչպես հաղորդում է Todays Zaman-ը, այս մասին հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն:

Հիշեցնենք, որ Գեզի այգին քաղաքի բնակիչների համար փակվել էր այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրել էր ցուցարարներին, որոնք վրաններ էին տեղադրել այգու տարածքում:

Թուրքիայում ավելի քան 20 օր շարունակվել են բողոքի ակցիաները, որոնք իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով՝ կրել են հակակառավարական բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել