Աշխարհում երեք կենսաբանական ծնող ունեցող առաջին երեխան կարող է լույս աշխարհ գալ Մեծ Բրիտանիայում, և դա կարող է տեղի ունենալ արդեն 2015թ., եթե Միացյալ Թագավորության իշխանությունները «կանաչ լույս» տան վիճահարույց գենետիկ օրինագծին։
Ինչպես նշում է The Telegraph-ը, սա կօգնի հատկապես այն կանանց, ովքեր տառապում են ժառանգական ծանր հիվանդությամբ, սակայն ցանկանում են առողջ երեխա ունենալ։ Մասնավորապես, նորարարական տեխնոլոգիան ենթադրում է, որ մոր ԴՆԹ-ի վնասված մասնիկը կփոխարինվի այլ կնոջ առողջ մասնիկով։
Արդյունքում կծնվի առողջ երեխա, ով կունենա մի հայր և 2 կենսաբանական մայր։ Որոշ մասնագետներ էթիկայի տեսանկյունից այս տարբերակն անընդունելի են համարում, ինչի հետ համակարծիք չեն իշխանությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/06/28/three-parent-child/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



