Ուշադիր կարդացի (ես աբսոլյուտ դիլետանտ եմ) «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացության» (Էլարդի եզրակացություն) 3-րդ և 4-ր գլուխները: 4-րդ գլուխը՝ երկու անգամ:
Այս պահին արդեն ունեմ ձևավորված միջանկյալ կարծիք, քանի որ ունեմ հարցեր: Միջանկյալ կարծիքս է, որ հանքը չպետք է բացվի: Նորից շեշտեմ, որ սա միջանկյալ կարծիք է, ըստ այդմ՝ կարող է նույնը մնալ, կարող է և՝ փոխվել տարբեր պարզաբանումներից հետո, այս կարծիքը նաև կապ չունի հանքարդյունաբերության մասին իմ կամ իմ թիմի ընդհանուր պատկերացումների հետ ու չի ձևավորվել որևէ ճնշման հետևանքով:
Խնդրով երկար զբաղված սիրելի #saveamulsar-ականներ (մարդկանց պայմանական խումբ, որոնք թվային միջավայրում ապահովում են հանրության տվյալ կարծիքի ներկայությունը), խնդրում եմ ինձ ողողել մասնագիտական և փորձագիտական բացատրություններով:
Բայց քանի որ հիմա շատ զբաղված եմ Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքով, և ապակենտրոնացած եմ, շատ եմ խնդրում՝ արդյունավետության համար այդ «հեղեղումներն» անել առանց զգացական ֆոնի, հգեբանական ճնշման և հնարավորինս կոնսպեկտած ու դիպուկ: Ես էլ իմ հերթին կաշխատեմ այլ փորձագիտական կարծիքներ լսել կամ կարդալ:
մեյլս՝ [email protected]
Կանխավ շնորհակալություն ըմբռնման համար: