Տարօրինակ ձևափոխումներ են կատարվում։ Ուրեմն, եթե քաղաքացիական ատիվիստը կամ հասարակական քաղաքական գործիչը պաշտոն է ստանում, պատասխանատվությունը վերցնելուն զուգահեռ սկզբունքներն ու արժեքները փոխվու՞մ են։

Իսկ պատասխանատվության ստանձելն ու իրականացնելն այդ ինչ նոր սկզբունքներով ու արժեքների հիման վրա են կատարվելու։

Այ քեզ հրաշք.

Օրը ցերեկով երկերեսանիության ու անսկզբունքայնության կոչ է արվում։

Գոնե ասեն, պաշտոնատար անձի պատասխանատվությունը ենթադրում է որոշումները կայացնել իրեն ձայն տված քաղաքացիների լայն մասնակցության, ներառականության հիման վրա, էլի կարելի էր հասկանալ։

Որ պաշտոնատար անձի պատասխանատվությունը ենթադրում է որոշման կայացում ոչ միայն ինքն իր անունից, այլ նաև քաղաքացիների անունից, էլի հասկանալի կլինի։

Բայց ըստ նպատակահարմարության մեկ սկզբունքներ, արժեքներ հռչակել մինչ պատասխանատվության վերցնելը, բայց մեկ այլ սկզբունքներով և արժեքներով ղեկավարվել պատասխանատվությունը վերցնելուց հետո՞։

Մարդ ա՞ վատացել։

Ու հենց նման պաշտոնյան պետք է անհապաղ հեռանա հրապարակավ իր խաբեբա լինելը խոստովանելու համար։

Բա էլ ոնց են մարդիկ վստահելու Ձեր խոսքերին, թե՞ արդեն դա էլ ակտուալ չի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել