Գործող ռեժիմի կողմից կալանավորվելն այս պահին ցանկացած հասարակական-քաղաքական գործչի համար բարի համբավը վերականգնելու ամենաէֆեկտիվ միջոցն է:

Հատկապես, եթե նախագահ ես: 
Հատկապես, եթե շախմատիստ նախագահ ես: 
Հատկապես, եթե շախմատիստ նախագահ ես, ով ինքն իրեն զոհաբերել է պետության համար, բայց չի գնահատվել:
Հատկապես, եթե շախմատիստ ինքնազոհաբերած նախագահ ես, ով պատրաստ է բոլորիս մեղքերն իր վրա վերցնել, ու այդ ծանր խաչը տանելով մաքրել մեր պետությունը դատարկ ինքնաարդարացումներից ու ինքնախաբեությունից, մարդկանց ստիպելով, մեր պատմության մեջ թերևս առաջին անգամ, դև չգտնելով, հայելու մեջ նայել:

Հեղափոխության հաջորդ փուլի համար Անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը կալանավորվի: Իսկ դուք բռնեք, որ հետո բռնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել