ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ ներգաղթի վերաբերյալ բարեփոխումների օրինագծին:
Dni.ru-ի փոխանցմամբ` օրինագծի համաձայն` ԱՄՆ-ի տարածքում բնակվող 11 միլիոն ներգաղթյալ կկարողանա ստանալ ամերիկյան քաղաքացիություն, եթե օրենքի հետ չունի այլ խնդիրներ:
Փաստաթղթի համաձայն` այն մարդիկ, ովքեր անօրինական ճանապարհով ներթափանցել են ԱՄՆ-ի տարածք հնարավորություն կստանան առաջիկա 13 տարիների ընթացքում ստանալ քաղաքացիություն, եթե վճարեն բոլոր տույժերը և հարկերը:
Նշվում է, որ ԱՄՆ-ը նաև 46 միլիարդ դոլար է տրամադրելու սահմանների անվտանգությունը ուժեղացնելու համար, հատկապես Մեքսիկայի հետ սահմանին, որտեղից դեպի ԱՄՆ ներգաղթյալների ամենամեծ հոսքն է արձանագրվում:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/06/28/usa-migrants-passport/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



