Аrmsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել Է Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Աթլետիկից» կրած 0-1 հաշվով պարտությունը:

«Մինչև ընդմիջում մենք անհաջող էինք խաղում։ Թիմին չէր հաջողվում վերահսկել հանդիպման ընթացքը։ Մենք պահեր ունեինք, բայց պետք էր ավելի շատ ագրեսիա ցուցաբերել հարձակման գծում։ Խաղի երկրորդ կեսն ավելի լավ անցկացրեցինք, բայց մրցակիցը հիանալի պաշտպանվում էր, դժվար էր հաղթահարել նման պաշտպանությունը։

Սուարեսը մկանային վնասվածք ստացավ, անհրաժեշտ է սպասել բժշկական թեստերի արդյունքներին։ Ինչ վերաբերում է Լիոնել Մեսսիի բացակայությանը, ապա թիմը սովոր է, որ նա իրավիճակը լուծում է մեր օգտին, սակայն մենք պետք է կարողանանք խաղալ նաև առանց նրա։ Ավելի վաղ մենք լավ հանդիպումներ էինք անցկացնում առանց նրա օգնության։ Ակնհայտ է, որ թիմին պակասում է Մեսսին», - Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հաջորդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում կընդունի «Բետիսին»:

Խաղը կկայանա օգոստոսի 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել