Մամուլը գրում է, թե Փաշինյան Նիկոլը նոր հարձակում է պատրաստում Հայ Առաքելական եկեղեցու վրա՝ կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների դիրքորոշման պատճառով (Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ): Իհարկե, Փաշինյան Նիկոլը դա կանի: Մեկ տարի առաջ նա ստեղծեց լակոտ խունվեյբինների բանդա, որի ղեկավարին նշանակեց ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վեհարանի կուպացիայի փայլուն օպերացիայից հետո: Հիմա նույն բանդան ժողովրդի վարչապետը նորից կօգտագործի:
Դե, ինչ ասենք... արիստոկրատ տղա է Փաշինյան Նիկոլը, ամեն ինչի նորն է սիրում. Նոր Հայաստան՝ Նոր Հայրապետ, Նոր Հայաստան՝ Նոր Սահմանադրական դատարան, քանզի Փաշինյան Նիկոլի «ժողովուրդը» չի վստահում ոչ Հին Հայաստանի վեհափառին, ոչ էլ Սահմանադրական դատարանին:
Կաթողիկոսին խորհուրդ ենք տալիս հիմնել իր սեփական բանդան, որը կպաշտպանի եկեղեցին ու իրեն Փաշինյան Նիկոլի խունվեյբիններից: Օսիպյանի վրա, ինչպես գիտենք, հույս դնել չի կարելի՝ Օսիպյանը պաշտպանում է միայն Սորոս Ջորջի հիմնադրամը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի բոլոր հաստատությունների մուտքերն ու ելքերը անձեռնմխելի են, և Փաշինյան Նիկոլի այլ սրբավայրերը: Հայ Առաքելական եկեղեցու հետ ժողովրդի վարչապետը ընդհանուր բան և կապ չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել