Ուրեմն այս քանի օրը ուշադիր հետևելով հայկական և արտասահմանայն տարբեր տեղեկատվական ռեսուրսներումյ հայտնվող լուրերին, որոնք վերաբերում են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին, ինչպես նաև Շախտյորի ներկայացուցիչների ու հատկապես Մխիթարյանի նախկին գործակալ Սելյուկի ասածներին, մոտս մի հատ ենթադրություն հղացավ, որով ուզում եմ կիսվեմ:
Իրականում Մխիթարյանի՝ Լիվերպուլ տրանսֆերի ձախողումը/հգետաձգումը ոչ մի աղերս չունի ոչ ՀՖՖ-ի, ոչ Նեմեցի, ոչ էլ անգամ իր՝ Մխիթարյանի հետ: Խնդիրը զուտ ֆինանսական հարթությունում է ու նույն Սելյուկի խոսքերի վրա հիմնվելով, եզրակացնում եմ, որ Լիվերպուլը չի ուզում տա այն գինը (համենայն դեպս միանգամից), որը պահանջում է Շախտյորը, որովհետև նախ գինն է բարձր, հետո էլ Եվրոպայում հարկերն են բարձր:
Սա սակայն դեռ չի բացատրում Հենոյի «փախուստը» շախտյորից ու իմ համար սա անհասկանալի էր մնում մինչև երեկ, երբ հայտնի դարձավ, որ Մախաչկալայի Անժին պատրաստ է 35 միլլիոն դոլար վճարել Հենոյի համար: Սա արդեն որոշակի լույս է սփռում կատարվող իրադարձությունների վրա: Գաղտնիք չէ, որ Հենոն չի ուզում հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում, անգամ եթե վարձրատրությունն ավելի բարձր լինի, որովհետև Ռուսաստանի առաջնությունը նրա համար հետընթաց կլինի: Հենոն ուզում է շարունակել աճել որպես ֆուտբոլիստ, իսկ դրա հնարավորությունն ընձեռում են միայն եվրոպական ակումբները:
Դիմակայության մյուս կողմում ունենք Շախտյորին, որի մոտ գերակայում է տնտեսական շահը ու մեծ հաշվով թքած ունեն, թե ինչ աճ կունենա, կամ չի ունենա Հենոն, երբ տեղափոխվի Շախտյորից, իսկ այ թե որքան գումար հնարավոր կլինի ստանալ նրա տրանսֆերից, սա արդեն էական նշանակություն ունի Շախտյորի ադմինիստրացիայի ու տերերի համար և եթե Անժիի առաջարկի մասին լուրերը ճիշտ են, ապա ենթադրում եմ, որ Հենոն կոնֆրոնտացիայի է գնացել իր թմի հետ, որովհետև մտվախություն/տեղեկություն ուներ, որ իրեն կարող են վաճառել հենց Անժիին:
Այսպիսի ֆուտբոլային ինտրիգներ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/326696487464122
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել