Mikayel Minasyan, նախ շնորհակալ եմ, որ որակյալ քաղաքական դիսկուրսի հնարավորություն եք ստեղծում Ձեր գրառումներով ՝ «պեռաշկի, խաչապուրի, պիցցա ուտել-չուտելու» մակարդակից բոլորս շատ հոգնել ենք։ Ես սիրով փրկօղակի պես կօգտագործեմ այդ հնարավորությունը и добавлю свои пять копеек.
Իմ կարծիքով Հայաստանում հասունացել էր մտածողության հեղափոխության կարիքը։ Հոբսի «հասարակական պայմանագիրը» մեր երկրում ստացել էր ինչ-որ խեղված տեսք ու դարձել «հասարակական պահանջագիր» ՝ պետությունը ինձ պարտավոր է տալ ամենինչ, իսկ ես պետությանը ՝ ոչինչ։ Ինչպես իմ ավագ գործընկերներից մեկն է սիրում ասել. «մենք՝ հայերս, շատ օրինապաշտ ազգ ենք… մինչեւ որ օրենքը մեզ է վերաբերվում»։
Եվ իրոք՝ անցյալ տարի շանս կար փոխելու պետության համար մահաբեր այդ դրվածքը, բայց փոխարենը այս ժամանակահատվածը եւ դրան նախորդող ամիսները օգտագործվեցին պետություն-Լեվիաթանի ատամները ջարդելու, եւ թեփուկները բարակացնելու վրա, իսկ կրակ արտաշնչելու ունակությունը փոխարինվեց բոցաշունչ պոպուլիզմով։ Սեփական նեղ-խունտայական շահերի սպասարկման համար որպես բեռ է ներկայացվում ոչ միայն անցած դարի վերջին տարած հաղթանակը եւ դրա կերտողները, այլ նաեւ 2016-ի ապրիլի հերոսական իրադարձությունները՝ ըստ իրենց խոսքի «ոչինչի համար» զոհերի թվի կեղծ ավելացումից մինչեւ շիրիմների պղծում։ Պետությունը հիմվում է առաջին հերթին identity-ի ՝ ինքնության վրա ուստի դրա նկատմամբ ոտնձգությունները կարող են եւ պիտի որակվեն պետական դավաճանություն։
Պոպուլիստներով dream team չես կառուցի։ Նրանք, իհարկե, պետք է ներկայացված լինեն թիմում, սակայն նրանց թիվը խիստ լիմիտավորված պիտի լինի։ Թերեւս մեր թիմի թերացումների պատճառներից էր նաեւ նրանց գրեթե իսպառ բացակայությունը։ Պետությունը պիտի ունակ լինի երբեմն ցավոտ որոշումներ եւ ռեֆորմներ իրականացնելու, որովհետեւ «եթե դու ուզում ես բոլորին երջանիկ դարձնել պիտի պաղպաղակ վաճառես, այլ ոչ թե առաջնորդ դառնաս»։
Մենք բոլորս՝ ընդդիմադրից մինչեւ իշխանավոր պարտավոր ենք պարտադրել իրական «հասարակական պայմանագրի» իրացումը, այլ ոչ թե այնպիսին, որտեղ պարտազերծման (disclaimer) մեջ գրված է. բոլոր քաղաքացիները հավասար են, բայց քայլողները ՝ ավելի հավասար, իսկ «սեւերը» ՝ պակաս։
Մտածողության հեղափոխության չկայանալու պարագայում մենք վտանգ ունենք մտնել «անվերջանալի մայդանների ցիկլ»՝ ինչպես դա տեղի է ունեցել մի շարք երկրներում, իսկ նման американские горки-ին չի դիմանա ոչ մեր պետություն-կաբինկան, ոչ էլ դրա ուղեւորները։