ՖԲ «լուրջ» քննարկումներ եմ կարդում...
Մի կողմին թվում է, թե նախկինում ենք կույր եղել ու առհասարակ որևէ բանից տեղյակ չենք եղել...
Մյուս կողմին թվում է, թե հիմա ենք կույր, ու նույնչափ անտեղյակ...Մի մասը նախկիններին է սրբադասում, մյուսը՝ ներկաներին...
Լավ ու էսպես մինչև ու՞ր... էդ խորը ու համապարփակ գորշ զանգվածը, որի մեջ հայտնվել ենք, ու, ինչպես հասկանում եմ, մեջը փոփոխական հաջողությամբ լող ենք տալիս, մեկ-մեկ սուզվելու դրսևորւմներով, պետք է միահամուռ ուժերով հաղթահարել...
Պետության՝ կենացային ու Ֆբ-յան հայրենասիրությունը չար կատակ է խաղալու մեզ հետ. վերջում պետությունը անտեր է մնալու, քանի որ առաջնահերթ յուրաքանչյուրը պետությունը չի դիտարկում որպես անհատական արժեք...
20-րդ դարասկզբյան իրողությունները մեզ կարծես այդպես էլ դաս չեն լինում. ասում եմ վերջում էնպես չստացվի, ասենք, դե արդեն ուշ է, քանի որ մեր մասով ամեն բան որոշված է, մենք էլ ռեսուրս չունենք դիմագրավելու...