Փաստորեն Թոխմախի Մհերի մոտ զոռբայությունն ու բռիությունը ցեղական երևույթ ա, որը գենետիկորեն ա փոխանցվել, որովհետև Էրեբունու գլխավոր ֆեոդալի քույրն էլ իրան ցարիբոգ է զգում:
«Հայկական ժամանակը» պարզել ա, որ Թոխմախի Մհերի քույրը՝ Տիկին Անահիտը (հետայսու՝ Թոխմախի Անո), ով ձեռի հետ էլ Էրեբունու ներկայիս թաղապետի զոքանչն է, ինքը իրանով որոշել ա, որ իրենց բակում կառուցված բասկետբոլի դաշտում խաղացող երեխաները խանգարում են ու ինքն իրանով գնացել, դաշտի դուռը կողպել ա...
Արա, էս ոչուփուչերն իրանց ո՞ւմ տեղն են դրել: Թե ասա` այ պառվա, դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում, որ երեխեքին զրկում ես խաղալու հնարավորությունից: Թե ասա` այ Մհեր Սեդրակյան, քեզնից շա՞տ գոհ էինք մթոմ, որ մի հատ էլ քրոջդ մոտ ես հիմա թևեր աճացրել:
Սրանք հասել են նրան, որ ազգովի երազանք ա դառել, որ իրանք ու իրանց սաղ գերդաստանները կողպվեն բասկետբոլի դաշտի պատճառով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/304143659722563?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել