Համացանցում հրապարակվել են Bugatti-ի նոր հիպերքարի լուսանկարները, որն ստացել է Centodieci անվանումը, որն իտալերենից թարգմանաբար նշանակում է «110»: Ինչպես գրում է Корреспондент-ը, նորագույն մեքենայի անվանումը յուրօրինակ հղում է օրիգինալ EB110 SS մոդելին:
Հիպերքարը կթողարկվի 10 օրինակով: Մեկ մեքենայի արժեքը կկազմի 8 մլն եվրո: Նորույթը ներկայանում է երկդուռ դիզայնով, օրիգինալ թափքով, նալի տեսք ունեցող ռադիատորի վանդակաճաղերով և հինգ օդափոխիչներով:
Մեքենայի տեխնիկական հատկանիշների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ դրանք շուտով կհրապարակվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել