«Linda Farrow» բրենդը սիրվել է նորաձևության սիրահարների կողմից արևային ակնոցների անհավանական մոդելներ առաջարկելու համար: Ներկայացնում ենք նոր 2013թ.-ի «սրտային» արևային ակնոցների հավաքածուն:

Այս ամառ «Linda Farrow»-ն բելգիացի մոդելյոր Ուոլտեր Վան Բեյրենդոնկի հետ համատեղ որոշել են ուրախացնել համարձակ նորաձևության սիրահարներին սրտաձև արևային ակնոցների հավաքածուով: Արևային ակնոցները սրտաձև են, իսկ ացետատից «ապակիներն» ունեն երկնագույն, նարնջագույն, մանուշակագույն և մոխրագույն երանգներ: Հավաքածուի մեջ մտնում են 4 զույգ ակնոցներ դասական սպիտակ և սև շրջանակներով, ինչպես նաև դեղին և մարջանագույն: Հարմարավետության համար ակնոցներն ունեն քթի համար բարձիկներ, որոնք կրելու ընթացքում կվերացնեն ցանկացած անհարմարություն:

600x580


600x580



600x580


600x580

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել