Ճապոնիայում անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ երկրում ամուսնական զույգերի 55.2 %-ն ապրում են առանց սեռական հարաբերությունների:

Gazeta.ru-ի փոխանցմամբ` հարցմանը մասնակցել են 20-69 տարեկան 14.100 տղամարդ և կին:

Չգրանցված ամուսնական զույգերը սեքսով զբաղվում են ամսեկան 4.1 անգամ, իսկ պաշտոնապես գրանցված ամուսնական զույգերը` 1.7 անգամ:

Նշվում է, որ հարցվածները ասել են, որ սեքսով չեն զբաղվում`զուգընկերոջ կամ զուգընկերուհու ցանկության բացակայության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել