Խոյ

Մի շտապեք: Օրը հաջող կդասավորվի միայն այն դեպքում, եթե ձեր գործողությունները լավ մտածեք, իսկ արարքները ռացիոնալ լինեն: Եթե դուք արդեն ծրագրեր ունեք, նույնիսկ փոքր բաներին ուշադիր եղեք, եթե ոչ ՝ որոշումները շատ արագ մի կայացրեք, մի տրվեք անցողիկ զգացմունքներին: Առավոտյան հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն դուք ելք կգտնեք լուրջ վեճերից փախչելու: Մնացած ժամանակը նպաստավոր է շփման համար ։ Որքան մոտենում է երեկոն, այնքան ավելի հեշտ է քննարկել կարևոր հարցերը, գտնել այն խնդիրների լուծումնեը, որոնք անհանգստացնում էին բոլորին։ Հավանական են հին ծանոթների անսպասելի այցերը: Դրանք ձեզ շատ կուրախացնեն:

Ցուլ

Օրը լավ կանցնի, եթե ցանկալին որպես իրականություն չներկայացնեք: Թշնամիները կարող են ձեզ մոլորության մեջ գցել, քանի որ հիմա դուք սովորականից դյուրահավատ եք: Սակայն, եթե իրատեսորեն նայեք շատ բաների, ապա հաստատ կարող եք տեսնել հետաքրքիր հնարավորությունները, կհասկանաք, թե ինչպես գործել, որպեսզի հասնեք նպատակին: Նշանի շատ ներկայացուցիչների համար օգտակար կլինի նախկինում ստացած փորձը: Դուք չեք կրկնի հին սխալները, կընդունեք թեկուզ դժվարին, բայց ճիշտ որոշումներ: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վեճեր եք ունեցել, վերականգնել գործնական կամ ընկերական հարաբերությունները:

Երկվորյակ

Հիանալի օր է շփման համար ։ Հատկապես լավ են անցնում գործնական բանակցությունները: Դուք կարող շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով, գտնել նոր դաշնակիցներ, այդ թվում ՝ շատ ազդեցիկ ։ Օգտակար կլինեն մասնագիտական քննարկումները։ Չի բացառվում ռոմանտիկ հետաքրքրություններ աշխատանքում: Տնային գործերը այսօր հոգնեցնող չեն լինի: Կարելի է վերականգնել կարգ ու կանոն, պլանավորել կամ սկսել վերանորոգում: Օրվա երկրորդ կեսին արժե գնալ գնումներ կատարելու: Այդ ժամանակ ձեզ համար հեշտ կլինի ճիշտ ընտրություն կատարել:

Խեցգետին

Այսօր շատ հեշտ է մոռանալ ինչ-որ բան կամ անտեսել, թույլ տալ սխալներ անուշադրության պատճառով: կենտրոնացում և ուշադրություն պահանջող գործերը ավելի լավ է հետաձգել: Եթե դա անհնար է, փորձեք ստուգել արդեն կատարված աշխատանքը՝ բաց չթողնելով նույնիսկ փոքր դետալները։ Հնարավորություն ունեք լավ հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել: Ընկերները կուրախացնեն ձեզ հաճելի անակնկալներով: Մի շտապեք որոշումներ ընդունել, որոնք վերաբերում են ֆինանսներին: Դրանք կարող են հանգեցնել կորուստների: Խոշոր գնումները ավելի լավ է հետաձգել:

Առյուծ

Կարող են ի հայտ գալ նոր գաղափարներ ու ծրագրեր, որոնք վերաբերում են աշխատանքին: Չի բացառվում, որ դուք կհասկանաք, թե ինչ պետք է անել եկամուտները ավելացնելու կամ կարիերայում հաջողություն գրանցելու համար: Սակայն փորձեք չշտապել: Չմտածված քայլերի համար հիմա ամենաանհարմար պահն է: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, ստանալ այն մարդկանց աջակցությունը, ումից շատ բան է կախված ։ Հնարավոր է ծառայողական սիրավեպերի սկիզբ: Փորձեք շատ ուշադրություն չգրավել։ Ուշադիր դիտարկեք շուրջը տեղի ունեցող իրադարձությունները: Հնարավոր է իմանաք, թե ինչն է կարևոր և օգտակար։

Կույս

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Կարելի է քննարկել աշխատանքային հարցերը, պայմանավորվել համագործակցության մասին: Չի բացառվում, որ ձեզ կաջակցեն մարդիկ, ումից դուք չէիք սպասում նման բան: Հավանական են այլ հաճելի անակնկալները: Օրինակ, բիզնես առաջարկ, որը ձեր առջև նոր հորիզոններ կբացի: Ավելի ուշ հնարավոր են խնդիրներ: Երբեմն դրանք առաջանում են ձեր թեթևամտության պատճառով, բայց ավելի հաճախ անբարենպաստ հանգամանքների արդյունք են: Բարեբախտաբար, բոլոր դժվարությունները ժամանակավոր են: Շուտով դուք կարող եք ելք գտնել դրանք կարգավորելու և իրավիճակը դեպի լավը փոխելու համար։

Կշեռք

Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ: Չարժե սրտին մոտ ընդունել մանր խնդիրները: Դրանք շատ ավելի արագ կլուծվեն, քան ակնկալում եք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը հզորանալու է, իսկ գործերը ավելի լավ են ընթանալու: Հավանական են գործնական առաջարկները, որոնք կզարգանա բացառիկ հաջող կերպով: Հնարավոր են անսպասելի, հաճելի ծանոթությունները: Դրանք կարող են ստանալ ռոմանտիկ շարունակություն, եթե դուք ցանկանաք: Հիշեք, համբերությունը և սպասելու հմտությունը օգնում են խուսափել շատ խնդիրներից անձնական հարաբերություններում: Չպետք է շտապել, նույնիսկ եթե շատ եք ուզում, որպեսզի դրանք արագ զարգանան:

Կարիճ

Փորձեք իրատեսորեն նայենլ շատ բաների, և ավելի քիչ տրվել ֆանտազիային: Ցանկալին իրականության տեղ ներկայացնելը այսօր շատ հեշտ է, և դա կարող է վերածվել մեծ հոգսերի: Ոչ բոլոր նպատակներին կարելի է հասնել արագ, այնպես որ ավելի լավ է համբերել: Առաջին հերթին դա վերաբերում է աշխատանքին: Այստեղ հավանական են ուշացումները: Հազիվ թե հաջող լինեն պետական կազմակերպություններ այցերը: Երբեմն դժվար է լեզու գտնել մտերիմների հետ, հատկապես ՝հին բարեկամների հետ, ովքեր այսօր ձեզանից շատ բան են սպասում։ Օգնում է հումորի զգացումը: Լավ կատակը կարող է շտկել իրավիճակը, բարձրացնել բոլորի տրամադրությունը և վերջ տալ վեճերին։

Աղեղնավոր

Մի հետաձգեք կարևոր գործերը ։ Օրվա առաջին կեսին զբաղվեք դրանցով: Այդպես դուք ավելի արագ կհասնեք ցանկալի արդյունքների և շատ ավելի քիչ կհոգնեք: Ավելի ուշ զգալիորեն կմեծանա հետաձգումների հավանականությունը,ի հայտ կգան թյուրիմացություններ, որոնց պատճառով չեք կարողանա սկսած գործը ավարտին հասցնել: Իրենց մասին կարող են հիշեցնել վաղեմի թշնամիները ։ Այս անգամ նրանք ինտրիգներ կմտցնեն, որպեսզի բարդացնեն ձեր կյանքը: Դժվար է լավ հարաբերություններ պահպանել ընտանիքի անդամների հետ: Այսօր ձեր հասցեին հնչում են բավական քննադատական դիտողություններ:Փորձեք դրանց հումորով պատասխանել:

Այծեղջուր

Օրվա սկիզբը հաճելի է: Աշխատանքը հեշտ է տրվում, բարդ հարցերի պատասխաններ կգտնեք: Կարող են նոր, անսովոր գաղափարներ ի հայտ գալ: Շուտով ընկերները կօգնեն ձեզ կյանքի կոչել դրանք: Ավելի ուշ, խնդիրներ կառաջանան։ Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ դուք կորցնում եք վստահությունը, սկսում եք նյարդայնանալ, ուստի սխալներ եք թույլ տալիս: Այս պահին ավելի լավ է կարևոր բան չձեռնարկել։ Կարելի է վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին: Հնարավոր է գիտակցեք, որ դրանք իրագործելը այնքան էլ դժվար չէ, որքան թվում է:

Ջրհոս

Ձեզ սպասվում է անհանգիստ օր: Պետք է շատ բան հասցնենք, տեսակցեք տարբեր մարդկանց, քննարկեք կարևոր հարցերը: Եվ՛ աշխատանքում, և՛ տանը սովորականից շատ գործեր կլինեն: Բարեբախտաբար, դուք լի եք էներգիայով և կարող եք չվախենալ ծանրաբեոնվածությունից: Հավանական են կարևոր նորությունները, շատ օգտակար տեղեկությունները: Լավ են դասավորվում փոքր ուղևորությունները: Տնից հեռու հնարավորություն կունենաք կնքել շահավետ գործարքներ: Սակայն չշտապեք վստահել է ձեր ուղեկիցներին, որքան էլ նրանք հմայիչ լինեն։ Այսօր ձեր շուրջը կարող են շատ մարդիկ լինել, ովքեր մտահոգված են միայն սեփական շահերի և ցանկությունների մասին:

Ձուկ

Օրվա սկզբին հեշտ չի լինի հանգստություն պահպանել։ Բարդ է շփվել մարդկանց հետ, մի քանի անգամ բացատրել նույն բանը, հասկանալ օտարների ակնարկները, երբ ուզում եք պարզություն և հստակություն: Բայց բարդ շրջանը երկար չի տևի: Շուտով իրավիճակը կփոխվի, տրամադրությունը կլավանա, ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ: Դուք հետևում եք ինտուիցիայի հրահանգներին և չեք զղջում: Օրը հարմար է ստեղծագործական նախագծերի, ինչպես նաև անսովոր գործերի համար: Մի վախեցեք փորձարկել, ձեզ մոտ շատ բան կատարելապես լավ է ստացվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել