Տղամարդուն գրավելու կանացի բազմաթիվ միջոցներից մեկը ձայնն է: Այն կարող է անչափ գայթակղիչ լինել, եթե պահպանվեն մի քանի պարզ կանոններ…
Ինտոնացիան իմաստից կարևոր է
Հիշեք, որ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ եք ասում, այլ նաև թե ինչ տոնով եք ասում: Մարդու ուղեղն ունակ է 2 վայրկյանում ընմբռնել իմաստը, իսկ ինտոնացիոն նրբությունները նա որսում է միանգամից: Մինչ Ձեր նոր երկրպագուի հետ խոսելը, մտքում կրկնեք, որ Դուք սեքսուալ եք և նոր միայն շարժվեք առաջ:
Ավելի շատ էրոտիզմ, քիչ սխալ
Երբ մեր կողքին գրավիչ տղամարդ է, մեր ձայնի տոնայնությունն ինքնըստինքյան իջնում է: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ պետք է շշուկով խոսեք: Դա ավելի շատ որպես անհաջող նմանակում կդիտվի: Ամեն ինչ զարգացրեք աստիճանաբար: Ձայնին սեքսուալություն հաղորդելու համար բավական է միայն կրկնել մտքում, որ այդ տղամարդը ցանկալի է Ձեզ համար:
Երկուսին՝ մեկ շնչառություն
Կարգավորեք Ձեր շնչառությունը: Շնչեք համաչափ՝ ձգտելով հավասարվել Ձեր դիմացինի շնչառությանը:
Մի վերածեք երկխոսությունը մենախոսության
Խոսեք բավականին հանգիստ, մի շտապեք: Սակայն հիշեք, որ Ձեր ցանկացած միտքը պետք է տղամարդուն հասցնել 20 վայրկյանում: Տղամարդկանց մեջ բնական ժամանակացույց է տեղադրված: Այդ ժամանակահատվածը լրանալուն պես նա կամ կդադարի Ձեզ լսել կամ կնյարդայնանա՝ երազելով այն մասին, որ վերջապես լռեք…