Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը ձգտում Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում, ժողովրդականության ցուցանիշով գրեթե հավասարվել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, որն ավելի վաղ անվերապահ առաջատարն Էր դեմոկրատ ընտրողների շրջանում: Այդ մասին վկայում են Economist/YouGov հետազոտական ծառայության հարցման՝ օգոստոսի 14-ին հրապարակած արդյունքները: Հարցումն անցկացվել Է օգոստոսի 10-13-ը, դրան մասնակցել Է 1,5 հազար մարդ, իսկ ստացված արդյունքների անճշտությունը գնահատվում Է պլյուս-մինուս 3 տոկոս:

Հարցման արդյունքների համաձայն, Բայդենին պաշտպանում Է պոտենցիալ ընտրողների 21 տոկոսը, Ուորենին՝ 20 տոկոսը: 16 տոկոս աջակցությամբ երրորդ տեղում հայտնվել Է Վերմոնթի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որն ավելի վաղ ժողովրդականությամբ երկրորդ հորիզոնականն Էր զբաղեցնում դեմոկրատների շրջանում: Չորորդ տեղն զբաղեցրել Է Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, որին աջակցել Է հարցման մասնակիցների 8 տոկոսը, Տեխասի նահանգից նախկին կոնգրեսական Բեթո Օ՛Ռուրքին եւ Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջին՝ 5 տոկոսը, իսկ Հավայիի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին եւ Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին՝ 2 տոկոսը:

2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու մյուս հավակնորդների՝ Կոլորադոյի նահանգից սենատոր Մայքլ Բենեթի, ԱՄՆ-ի բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախկին նախարար Ջուլիանա Կաստոյի, Նյու Յորքի նահանգից սենատոր Քրիսթեն Ջիլիբրանդի, Մինեսոթայից սենատոր Էմի Քլոբուշարի, գրող Մարիաննա Ուիլյամսոնի եւ ձեռնարկատեր Էնդրյու Յանգի, ինչպես նաեւ նոր-նոր Սպիտակ տան համար պայքարի մեջ մտած միլիարդատեր Թոմ Սթեյերի ժողովրդականության մակարդակը, այս հարցման արդյունքների արդյունքներով, կազմում Է 1 տոկոս:

Մինչեւ այս տարվա վերջը Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն մտադիր Է անցկացնել եւս վեց հեռուստաբանավեճ՝ 2020 թվականի հունվարից մինչեւ ապրիլն ընկած ժամանակաշրջանում: Դրանք կավարտվեն արդեն այն բանից հետո, երբ փետրվարին կտրվի նախընտրական արշավի մեկնարկը: Փետրվարի 3-ին Այովայում տեղի կունենան կուսակցական ատիվիստների ժողովները, որոնցում նախ կընտրեն Դեմոկրատական կուսակցության տեղական խորհրդաժողովների, այնուհետեւ նահանգի խորհրդաժողովի, իսկ դրանց հետո ազգային համագումարի պատվիրակներին, որը 2020 թվականի հուլիսի 13-16-ին տեղի կունենա Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): Այնտեղ կհայտարարվի նախագահի պաշտոնի թեկնածուի անունը: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել