Image

Այս գաղտնիքի իմաստը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր ձեռքի ժամացույցի գովազդի ժամանակ ժամացույցի սլաքները միշտ ուղղված են լինում 10.10 –ի վրա: Այս երևույթն առաջին անգամ բացահայտվեց 2005 թվականին, և մինչև հիմա իր հիմնական լուծումը չի ստացել: Սակայն գոյություն ունեն մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնցից են`

1.  Մարքեթինգային տարբերակ – Մարքեթոլոգներն ու բրենդ մենեջերները ասում են, որ այս դիրքում սլաքներն ունեն խորը իմաստ, որն արտահայտում է ժպիտ: Այսինքն` այդ դիրքում ժպիտի նմանությունը թույլ է տալիս ունենալ դրական էմոցիաներ, որն էլ աուդիտորիայի վրա ազդելու միջոց է: Իսկ այս դեպքում հարց է ծագում, իսկ ինչո՞ւ 10.10, այլ ոչ թե 14.50: Այս դեպքում էլ մարքեթոլոգները պատասխանում են, որ առավոտն ամենալավ տրամադրություն ունենալու և ավելի էներգիայով հարուստ լինելու ժամանակն է, քան ասենք 14.50-ը: Ուստի այն ավելի արդյունավետ կերպով է ազդում մարդկանց հոգեբանության վրա:

2. Արտադրական տարբերակ -  Արտադրության ժամանակ այս դիրքով են թողարկվում ժամացույցների սլաքները: Եվ քանի որ գովազդի համար ներկայացնում են նոր ժամացույցները, ուստի նրանք միշտ լինում են 10.10-ի վրա: Իսկ ահա ի՞նչ անել կվարցային ժամացույցների դեպքում, երբ արտադրությունից հետո դրվում են նրանց փոքրիկ մարտկոցները, իսկ դրանից հետո ժամացույցն արդեն աշխատում է:                                                  

 3. Պայմանավորված տարբերակ – Ըստ այս տարImageբերակի` առկա է համաշխարհային պայմանավորվածություն ժամացույց արտադրողների միջև: Ըստ ենթադրության` 10.10-ը կոդավորված հաղորդագրություն է, որը միմյանց պարբերաբար փոխանցում են ժամացույց արտադրողները: Ըստ մյուս ենթադրության` այդ թիվն ինչ-որ իրադարձություն է խորհրդանշում ապագայում, իսկ մյուս տարբերակն ասում է, որ քանի դեռ ժամացույցի սլաքներն այդ թվերի վրա են, ուրեմն ոչինչ էլ չի լինելու:

4. Դեն Բրաունի տարբերակը – Գրող, հրապարակապոս Դեն Բրաունն այս ամենին առաջարկում է նայել հետևյալ տեսանկյունից: Ըստ նրա` 10.10-ի սլաքը հակաֆաշիստական արմատներ ունի, քանի որ ցույց է տալիս, թե նրանց դեմ պայքարը դեռ չի մարել, և այն շարունակվում է: Բրաունի լոգիկան ասում է, որ 10.10-ը ստեղծում է 115 աստիճանի անկյունը: Այդ աստիճանն ըստ Ցելսիուսի այն թիվն է, որի ժամանակ եռում է անտի-ֆրիզը: Անտի-ֆրիզն էլ համահունչ է անտիֆրից բառին, որը կրում էր հակաֆաշիստական կազմակերպությունը: Ըստ Բրաունի` այս կազմակերպությունը գործում է նաև մեր օրերում:

Image

Հ.Գ. Իմ կարծիքով այս ամենը ստեղծված է զուտ հետաքրքրություն առաջացնելու համար, քանի որ մարդիկ միշտ էլ ամեն ինչի մեջ փորձում են խորհուրդներ փնտրել: Միգուցե հենց ժամագործներն ունեն ներքին պայմանավորվածություն, որը չպետք է բացահայտեն, քանի որ հիանալի PR քայլ է այս ամենը: Ես ավելի շատ հակված եմ պայմանավորվածության մտքին, որն իրոք իր շուրջ հսկայական աղմուկ է բարձրացրել մեր օրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել