2018թ. օգոստոսի 17-ին նորընտիր վարչապետը Հրապարակի հսկա հանրահավաքին ժողովրդին խոստացավ հանրաքվեների ինստիտուտ ներդնել: Խոստացավ և ինչպես իր բոլոր նախորդ և հետագա մեծ խոստումների հարցում` դրանով նույնպես ստեց և խաբեց:
Եթե վախկոտ են և երբևէ պատասխանատվություն չեն ստանձնել որևէ պահանջված խիզախ արարքի համար` ապա Ամուլսարը լավագույն պահն է` այդպիսի հանրաքվե անցկացնելու, որպեսզի Հայաստանի ժողովուրդը ինքը ստանձնի վախկոտների, տգետների և կամազուրկների իշխանության պարտավորությունն ու կամարտահայտվի. համաձա՞յն է արդյոք թունավորվել և ոչնչացնել Հայաստանի բնությունն առհավետ` սերունդներին ժառանգելով տոքսիկ աղբանոց` հանուն նրա որպեսզի օֆշորային, մութ և թույլ մի կազմակերպություն գերեկամուտներ ունենա, իսկ Փաշինյանի կառավարությունը բյուջետային որոշակի մուտքեր ցույց տա, թե՞ ժողովուրդն այնուամենայնիվ դեմ է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացրած, բայց սերժսարգսյանիզմը սրբորեն պահպանած վարչապետի կառավարության իրական մտադրություններին և մոտիվներին, որոնք հենց միայն Ամուլսարի հարցում Հայաստանի բնության և շրջակա միջավայրի ոչնչացմանն են հանգեցնելու: