Armenpress.am-ը գրում է.

Իսպանիայի կառավարությունը պատրաստ Է ընդունելու միգրանտների մի մասին թագավորության Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) նավից: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել Է El Pais թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվությամբ՝ թագավորության իշխանությունները կմասնակցեն անօրինական միգրանտների բաշխմանը, որոնց մի մասը նաեւ կարող են ընդունել Ֆրանսիան եւ Գերմանիան: Այս պահին նավում գտնվում Է 147 միգրանտ: Նրանց մեծ մասին Միջերկրական ծովում փրկել են երկու շաբաթ առաջ:

Օգոստոսի 14-ին La Repubblica թերթը հայտնել Է, որ Իտալիայի Լացիոյի մարզի տարածաշրջանային վարչական դատարանը Proactiva Open Arms-ի նավին թույլատրել Է մտնել երկրի տարածքային ջերեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել