Լեգենդար տենոր Պլասիդո Դոմինգոն առաջին անգամ մեկնաբանել է իր անձի շուրջ բռնկված սեռական սկանդալը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ 9 կանայք նախօրեին երգչին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:

Դոմինգոն ասել է, որ այդ իրադարձությունները երեսուն տարվա վաղեմություն ունեն, բայց միևնույն ժամանակ դրանք «խորապես անհանգստացնող և ամբողջովին անճիշտ են»:

Երգիչը շեշտում է, որ «ցավալի լսել, որ ինքը կարող էր ինչ-որ մեկին նեղացրած լինել կամ ստիպել իրեն անհարմար զգալ՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցել»:

Նաև տենորն ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը: Նա հայտարարել է, որ միշտ վստահ է, որ գործընկերների հետ իր հարաբերությունները հիմնված են ընդհանուր համաձայնության վրա: Նա երբեք նպատակ չի ունեցել դիտավորյալ որևէ մեկին վնաս հասցնելու:

Այնուամենայնիվ, Սան Ֆրանցիսկոյի Օպերան և Ֆիլադելֆիայի նվագախումբն արդեն չեղյալ են հայտարարել Պլասիդո Դոմինգոյի կատարումները՝ գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել