Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պետության ղեկավար ընտրվելուց հետո մինչեւ 5 միլիարդ դոլար Է կորցրել: Այդքան գումար Է նա գնահատել այն եկամուտները, որոնք, իր կարծիքով, բաց Է թողել՝ հրաժարվելով գործարարի կարիերայից, ինչպես նաեւ փաստաբանների ծախսերն իր դեմ հարուցված հայցերի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա (ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում լինելը), հնարավոր Է, ինձ արժենում Է երեքից մինչեւ հինգ միլիարդ դոլար,- մեջերում Է NBC հեռուստաալիքը Թրամփի հայտարարությունը:- Բայց ինձ համար միեւնույն Է, դա ինձ չի հուզում»: Իր խոսքում նա հերթական անգամ ընդգծել Է, որ մտադիր Է վերընտրման հասնել նախագահի պաշտոնում:

«Այն, որ ես նախագահ եմ, ինձ համար մի ամբողջ կարողություն արժի»,- ասել Է Թրամփը: Միացյալ Նահանգների նախագահը գանգատվել Է, որ ինքը շատ Է ծախսում փաստաբանների վրա, որովհետեւ իր ընդդիմախոսներն «ամեն օր» իր դեմ հայցեր են հարուցում դատարաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել