Արցախի Պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ օգոստոսի 14-ին  տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝  նվիրված բարոյահոգեբանական ապահովման ոլորտում առկա հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիներին, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ծառայողական խորհրդակցությանը, որին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների, զորամասերի ու առանձին ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, բանակի հրամանատարը հանգամանորեն անդրադարձել է բանակում անընդունելի բռնարարքներին, դժբախտ պատահարներին ու անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի ունեցող դեպքերին՝ նշելով, որ չնայած իրականացվող հսկայածավալ աշխատանքներին, ոլորտում դեռևս կան անելիքներ:

Ընդհանրացնելով զինվորական կոլեկտիվներում տեղ գտնող անցանկալի երևույթներն ու դրանք ծնող պատճառները` գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ոլորտում առկա թերացումների վերացման վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել