Առողջապահության նախարարի տիկին խոսնակն այսօր ևս փայլել է իրավական մտքի աներկբա տոկունությամբ։
Թերևս միակ մամուլի պատասխանատուն, ով կառուցողական հարաբերությունների փոխարեն ԶԼՄ-ների հետ հարցերը կարգավորում է նրանց դեմ հայց ներկայացնելով, այսօր, խոսելով Գևորգ Գրիգորյանի՝ Առողջապահության նախարարի դեմ ներկայացված հայցի մասին, ասել է, որ նրանք օդից կախված հայցերը չեն մեկնաբանում։
Երակթյա իրավաբանական տրամաբանություն է հարկավոր, հասկանալու համար ինչ է նկատի ունեցել Թորոսյանի խոսափողը. Հայցն ակնհայտ անհիմն է՞ նրանք աներկբա վստահ են, որ դատական պրոցեսից շահած դուրս կգան, թե՞ մամլո խոսնակը զուգահեռաբար կատարում է նաև դատավորի գործառույթ։
Հասկանում եմ իհարկե, որ իշխանության կողմից 《օդից կախված》արտահայտությունը լեգիտիմ կիրառություն ունի, բայց ուզում է հիսթափեցնել տիկին մամուլՕ խոսնակին՝ հայցերի օդից կախված լինելու փաստը հաստատում կամ հերքում եմ բացառապես դատարանը՝ համապատասխան որոշմամբ։
Հ. Գ. Ժամանակն է լրատվական նյութերն ու անպատասխանատու ստատուսները սահմանազատել պաշտոնական մեկնաբանություններից