Իսկ դուք երբևէ պատրաստե՞լ եք ձմերուկի կեղևով մուրաբա։ Առաջարկում ենք լրացնել այդ բացը և միասին գործի անցնել։
Մուրաբան պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են.
- Ձմերուկի կեղև – 1 կգ.
- Շաքարավազ – 700 գր.
- Լիմոնի աղ – 1/3 թ.գ.
Պատրաստման եղանակը
1. Ձմերուկը կերեք, իսկ կեղևները կողքի դրեք մուրաբայի համար և կշռեք։ Հանեք ամենավերևի մուգ և պինդ շերտը։ Կտրատեք խորանարդիկներով։
2. Կտրատած կեղևների վրա շաքարավազ լցրեք և երեք ժամով կողքի դրեք։ Այս ընթացքում հյութը դուրս կտա և շաքարավազը կհալչի։
3. Հենց այս օշարակով կեղևները դրեք կրակին։ Հասցրեք եռման վիճակի։ Երեք րոպե եռալուց հետո լիմոնի աղ ավելացրեք։ Կարելի է լիմոնի աղի փոխարեն առաջին եռալուց հետո մեկ լիմոնի հյութ ավելացնել, իսկ կեղևը քերել և նույնպես ավելացնել մուրաբային։
4. Անջատեք, սառելուց հետո նորից դրեք կրակին և եռացրեք։ Այսպես արեք 3-5 անգամ, մինչև որ կզգք, որ պատրաստ է։ Լցրեք բանկաների մեջ և փակեք։