Ավստրալացի գիտնականներն անվանել են մթերքները, որոնք նվազեցնում են քաղցկեղից և սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը, հաղորդում է Nature-ն:
Ինչպես նշվում է, գիտնականներն իրենց եզրակացություններն արել են 23 տարվա ընթացքում դանիացիների օրական սննդաբաժնի դիտարկումների հիման վրա:
Հետազոտողների խոսքերով, այս հիվանդությունների առաջացման վտանգը կարող է նվազեցնել ֆլավոնոիդներով հարուստ սննդամթերքի օգտագործումը:
Հետազոտողները պարզաբանել են, որ այդ պիգմենտները պարունակվում են այնպիսի մթերքներում, ինչպիսիք են խնձորը, նարինջը, թեյը, հապալասը, բրոկոլին:
Ավելին, գիտնականները հավելել են, որ ֆլավոնոիդների օգտագործումը առավելագույն պաշտպանիչ ազդեցություն է ունեցել քրոնիկ հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող անձանց վրա, որոնք կապված են ծխելու և ալկոհոլ խմելու հետ:
Հետազոտությանը մասնակցել են 52-60 տարեկան 56 հազար մարդ: