Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ճարպակալումը և ավելորդ քաշն առնվազն երկու անգամ մեծացնում են քաղցկեղի զարգացման վտանգը, հայտնում է MedicalXpress-ը:
Այսպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի մասնագետները: Նշվում է, որ փորձերի ընթացքում նրանք բացահայտել են գեների ակտիվությունը քաղցկեղի ութ տիպի ուռուցքային հյուսվածքներում, որոնք նախկինում կապում էին ճարպակալման հետ: Այնուհետև, մենդելյան օրինաչափությունների օգնությամբ՝ գեների բնական փոփոխությունների չափումը, գիտնականները որոշել են տարբեր գործոնների դերը հիվանդության զարգացման մեջ: Այսպիսով, բժիշկները բացահայտել են պատճառահետևանքային կապը:
Մասնագետները փոխադարձ կապ են հայտնաբերել մարմնի զանգվածի ինդեքսի (զանգվածի և հասակի չափի քառակուսու հարաբերակցությունը) և քաղցկեղի զարգացման վտանգի միջև, միևնույն ժամանակ բացառելով գեների ազդեցությունը, որոնք կարող էին հանգեցնել ինչպես ճարպակալման, այնպես էլ այս հիվանդության առաջացմանը:
Սկզբնապես ենթադրվել է, որ դեպքերի վեց տոկոսում քաղցկեղի առաջացման պատճառ է հանդիսանում ավելորդ քաշը: Բայց իրենց աշխատանքի ընթացքում գիտնականները կարողացել են պարզել, որ այդ տոկոսը շատ ավելի բարձր է: