Armdaily.am-ը գրում է.

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, ում մեղադրում են սպանության եւ այլ առանձնապես ծանր հանցագործությունների մոջ, կարող է սպառնալ ցմահ ազատազրկում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապաշտպան Ռիտա Կարասարտովան:

Երեքշաբթի երկրի գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել էր, որ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին հանձնվել է մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների ծանուցում, ինչպիսին են զանգվածային անկարգությունների կազմակերպումը, սպանությունը, սպանության փորձը, պատանդներ վերցնելը եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառումը: Հատուկ ծառայությունների վարկածով՝ պետության նախկին ղեկավարը պետական հեղաշրջում էր նախապատրաստում:

«Չպետք է իրավաբան լինել հասկանալու համար, որ նման առանձնապես ծանր հոդվածների հանրագումարով Աթամբաեւին կարող է սպառնալ ցմահ ազատազրկում»,- հայտարարել է նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ ինքը դեռեւս պատրաստ չէ Աթամբաեւին առաջադրված նոր մեղադրանքները գնահատելու, քանի որ դրանց հիմնավորվածությունը պետք է հաստատեն քննությունն ու դատարանը: «Սակայն բոլորս հիմա տեսնում ենք, որ իշխանությունների եւ Ազգային անվտանգության պետական կոմիտեի կողմից ուղղակի տեղի է ունենում «մանեկների պտտում»: Փակում են հեռուստաալիքները, մարդկանց ձերբակալում են միայն այն բանի համար, որ ապրում են Կոյ-Տաշ գյուղում, որտեղ տեղի են ունեցել բախումները: Եվ այս ամենը սկսել է Աթամբաեւն ինքը, երբ երկրի նախագահն էր: Նա հիմա պարզապես հավաքում է սեփական քաղաքականության պտուղները»,- շեշտել է նա:

Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակոցներ էին արաձակել: Նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել: Աթամբաեւի կողմնակիցները գերեվարել էին 6 հատուկջոկատայինի: Հաջոդ օրը կողմնակիցների եւ ուժայինների միջեւ բախումները վերականգնվել էին եւ շարունակվել մինչեւ առավոտ, չնայած ինքը՝ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին: Հատուկ գործողության հետեւանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ: Զոհվել է մեկ հատուկջոկատային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել