Tert.am-ը գրում է.
Ամերիկահայ գործարար, ակտիվիստ և ներդրող Ալեքսիս Օհանյանը վերհիշել է այն սարսափը, որ իրենց պատել էր կնոջ՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ծննդաբերության ժամանակ:
The New York Times-ի համար գրված հոդվածում Reddit-ի 36-ամյա համահիմնադիրը խոսել է այն չորս ամիսների մասին, որոնք երեխայի ծննդից հետո նա անցկացրել է տանը, երբ կնոջ մոտ իրենց դստեր՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի ծննդից հետո հետծննդաբերական բարդություններ էին առաջացել:
Գործարարի խոսքով՝ այդ չորս ամիսները նա անցկացրել է ընտանիքի մասին հոգ տանելով:
«Թոքային էմբոլիային դիմակայելու և վերականգնվելու համար Սերենային օրեր պահանջվեցին: Երբ մենք մեր փոքրիկի հետ տուն վերադարձանք, Սերենան որովայնում բացվածք ուներ, որի վիրակապը հարկավոր էր ամեն օր փոխել: Նա դեղորայքների ազդեցության տակ էր և չէր կարողանում քայլել»,- պատմել է Օհանյանը՝ վերհիշելով կնոջ անակնկալ կեսարյան հատումը:
Գործարարի խոսքով՝ իրենց բախտ է վիճակվել մի շարք հարցերում առավելություններ ունենալ: Նա նշել է, որ ի տարբերություն շատերի, կարողացավ երկար ժամանակով մի կողմ դնել աշխատանքն ու ամբողջ ժամանակը տրամադրել իր ընտանիքին և չմտածել աշխատանքը կորցնելու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ