Օգոստոսի հինգին ԵՄ-ը հայտարարեց, որ վերսկսել է բանակցությունները Թուրքմենստանի հետ իրենց գազը Եվրոպա մատակարարելու շուրջ: Երեք օր անց Իրանի գազային ընկերության ղեկավարը հայտարարում է, որ Կասպից ծովով գազամուղ անցկացնելը լուրջ բնապահպանական ռիսկեր է պարունակում, ինչի պատճառով նրանք դեմ կլինեն նման ծրագրին: Նույն կարծիքին է ՌԴ վարչապետ Մեդվեդևը, ով պնդում է, որ այդ ծովում պետք է տուրիզմ զարգացնել: Օրեր առաջ, սեփական մահվան մասին լուրեր ստացած Թուրքմենստանի նախագահը, երեկ շատ զգուշորեն հայտարարել է, որ Կասպից ծովի երկրները պիտի զարգացնեն լոգիստիկ ենթակառուցվածքները: Իսկ արդեն էսօր ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ նախապես պլանավորված ՌԴ-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը հետաձգվում է: Ադրբեջանի նախագահը վաղուց է նշել, որ դեմ չէ քննարկել թուրքմենական գազի տրանզիտը Ադրբեջանի տարածքով, «դեմ չէ»-ն շատ մեղմ ա ասած իհարկե, քանի որ տասնյակ միլիարդավոր ներդրումները ՏԱՆԱՊ-ի ու ՏԱՊ-ի մեջ հնարավոր կլինի հետ բերել միայն թուրքմենական գազի տարանցման դեպքում:

Ասածս ինչ է` սրանք հետզհետե թեժացնելու են իրավիճակը` թե՛ ՌԴ-ում և թե՛ Իրանում, մինչև այդ երկրների բնապահպան գազավիկները չսսկվեն: Ընդ որում, էդ կեղտոտ գործն ուրիշի ձեռքերով են անելու: Այս համատեքստում, ըստ ամենայնի, օգտագործվելու է հայկական ֆակտորը` թե՛ Կովկասում և թե՛ ՌԴ-ի մեջ: Աչքիս մի հատ ռուսալեզու լայվ անեմ ու դիմեմ մեր հայրենակիցներին ՌԴ-ում` էշություններ չանելու խնդրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել