Ժողի ռեկտորի ասուլիսը նայեցի ու զզվեցի, մի արայիկհարությունյան էլ ինքն է՝ իրենից ոչինչ չներկայացնող, բայց իր մասին մեծ կարծիքի:
Ուրեմն, դասախոսների բողոքի ու իր ատենախոսության գրագողության փաստերին ի պատասխան Ժողի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը գրպանից հանեց հեռախոսը ու ցույց տալով լուսանկար՝ մանկական խանդավառությամբ հայտարարեց, թե իրենից բողոքող դասախոսը քննության ժամանակ «խաչապուրի ա խժռում» և լուսանկարը իրեն ուսանողն ա ուղարկել:
Հասկացաք չէ՞ մակարդակը: Ռեկտորը ուղիղ եթերում դասախոս ա վարկաբեկում՝ անհեթեթ հիմքով:
Ռեկտորը, որը պիտի կանգներ իր տարիքի չափ մանկավարժական ստաժ ունեցող դասախոսի թասիբին, առանց ամաչելու գռեհիկ բառապաշարով հանրայնացնում ա էդ լուսանկարը:
Իսկ ինչ կաներ նորմալ ռեկտորը՝ այո, կսաստեր ուսանողին ու անհրաժեշտության դեպքում կխոսեր դասախոսի հետ:
Բայց դե դասախոսը ռեկտորից հազար անգամ պարկեշտ գտնվեց: Ասեց, որ դասից հետո անմիջապես քննություն են սկսել և քանի որ չի հասցրել ընդմիջում անել, ուսանողներին պատրաստվելու համար հատկացված կես ժամում սնվել է:
Լավ, ոնց կարա կյանքում գոնե 1 անգամ համալսարան ոտք դրած մարդը էս կարգի մանր լինի:
Ասենք 60-անց մարդը որոշելա ժամը 3-ին ընդմիջում անի, հետո ինչ՞՞՞ կյանքում 1 անգամ եվրոպական կրթական հաստատություն ոտք դրել եք՞ լանչ բոքսերով ու սուրճի բաժակներով լսարան մտնող դասախոս տեսել՞ եք:
Խի եք էսքան էժան ու քաղքենի, տո: Թե բա՝ հեղափոխական արժեքներ, կրթության որակ...
Ինչպես ասումա՝ Աբաջյան Գոհարի մարդը՝ էս չե՞ք, արա: