Հաճախ ժպտացեք, քանի որ ժպիտը հաջողության գրավականն է: Որպեսզի ձեր ատամները ճերմակ լինեն և ցանկանաք ավելի հաճախ ժպտալ,  Ձեզ համար պատրաստել ենք մի հիանալի միջոց:

Օգտագործեք քրքում՝ ատամների անթերի մաքրման և սպիտակեցման համար: Չնայած, որ այս համեմունքն ունի վառ դեղին գույն, այն հիանալի արդյունք է տալիս. Հեռացնում է ատամնափառը, սպանում է բերանի խոռոչի մանրէներին, ատամների էմալին հիանալի տեսք է հաղորդում:

Սա բնական միջոց է, այն չի պարունակում նյութեր, որոնք բարակեցնում են էմալը կամ քայքայում են լնդերը: Մեկ շաբաթ անընդհատ այս միջոցը օգտագործելուց հետո, դուք կտեսնեք արդյունքը:

Ատամների սպիտակեցում քրքումով

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ ձիթայուղ կամ ջուր
  • 1 թեյի գդալ քրքում

Պատրաստման և օգտագործման եղանակը

1 Լավ խառնեք համեմունքը ջրի կամ ձիթայուղի հետ: Մի փոքր քսեք այդ զանգվածից ատամի խոզանակի վրա և մաքրեք ատամները:

2 Մաքրելուց հետո, ևս 3-5 րոպե այդ խառնուրդը պահեք բերանում:

3 Լավ ողողեք բերանը:

Հիշե՛ք, որ բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի համար, պետք է լվանալ ատամներն օրը երկու անգամ:

Շողացող առողջ ժպիտն ապահովված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել