Ես հասկանում եմ` ինչ ասել է իջեցնել կառավարությունից սպասելիքների սանդղակը, բայց էն աստիճան, որ բավարարվես վարչապետի` քաղաքացուն տրված նորմալ արձագանքով, մի տեսակ խնդալուա: Մանավանդ, երբ դա անում են կառավարման ու պետականության մասին բավարար պատկերացում ունեցող մարդիկ:
Եթե պետական համակարգը տեսանելի ու ագրեսիվ ռեֆորմների ենթարկվի, ինձ մեկա, թե անվտանգության աշխատակիցը կուլտուրական ձևով կապահովի երկրի առաջի դեմքի անվտանգությունը, թե բռի կերպով: Առհասարակ էս կեղծ «մարդավարի վերաբերմունք» ասածը լրիվ թուլացնումա պետության դիրքերը: Անվտանգության աշխատողի, կամ նույնիսկ ոստիկանի առաջի գործառույթը դայակությունը չի, ոչ էլ նրբանկատությունն ա, այլ իրա գործը էնպես անելը, որ 3 մլն մարդ երես չառնի ու իմանա, որ երբ հարաբերվումա պետության հետ, էդտեղ կոշտ կանոններ են աշխատում, որովհետև բոլոր քաղաքացիներիս մեջ միակ մեդիատորը ինքնա` պետություննա:
Մեկին ճիշտ պահին, օրենքի տառին համապատասխան չսաստեցիր, մյուսնա գալու ասի` հլա մի րոպե: Ոստիկանը չպետքա ռենջի վարորդին ասի` ախպեր լավ էլի մի քշի, պտի զենքը պահի վրեն ու նախազգուշացնելուց հետո փռի ասֆալտին, որ նմանատիպ ֆիթիլ ու պլաստմասեք իրանց լավ չզգան, որ չդառնան ուրբան հերոսներ նոր սերնդի համար: Անվտանգության աշխատակիցներն էլ պիտի էնպես անեն, որ երկրի առաջին դեմքի կյանքը չվտանգվի, որովհետև էսօր ճղճղան կնիկա, վաղը կարա դանակով զինված «խեղճ պապիկ» լինի:
Եկա ասեմ, որ ես ակնկալում եմ բովանդակություն, իրական խնդիրներ, իրական լուծումներ, մնացածը կոսմետիկայա ու պիառ: Իսկ դրա հավես արդեն վաղուց կորելա ։
Հ.Գ. նախկինների վերաբերմունքն էլ հիշում եմ, խնայեք ձեր և իմ ժամանակը։