Tert.am-ը գրում է.

Խաղաղապահ զորամասի նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը Պաշտպանության նախարարության առջև այսօր բողոքի ակցիա էր իրականացնում: Նրան էին միացել նաև «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միության անդամները: Նախկին զինծառայողը պահանջում է ֆինանսավորել իր բուժումն արտերկրում։

«2012 թվականին ծառայության ընթացքում փորիս շրջանում ուժեղ ցավեր ունեցա, տեղափոխեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատեցին, ինչի ընթացքում օրգաններ են հեռացրել՝ աղիքներս և լեղապարկս կամ լյարդս, լավ չեմ հիշում: Վիրահատությունից հետո ես դարձա առաջին կարգի հաշմանդամ՝ վիրահատող բժշկի մեղքով»,- ասաց նախկին զինծառայողը:

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարևարքության կազմակերպման կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթին վիրահատող բժիշկը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել:

«Տեղի է ունեցել վիրահատություն, ինչի հետևանքով ի հայտ են եկել բարդություններ: Բարդացումների հանգամանքը արդյո՞ք վիրահատությունների արդյունքում էր թե ոչ, պետք էր ապացուցել դատական կարգով: Դավիթը պահանջում է, որ իր բուժումը կազմակերպվի արտերկրում, իսկ այդ մասով մենք ունենք որոշակի սահմանափակումներ: Նա, ցավոք սրտի, օրենքով նախատեսված չափորոշիչներին չի համապատասխանում»,-ասաց գնդապետ Ավետիսյանը:

Նրա խոսքով` եթե դատական կարգով ապացուցվի, որ Դավիթ Հակոբյանի հաշմանդամությունն առաջացել է սխալ վիրահատության ընթացքում, ապա նա կարող է դիմել փոխհատուցման համար, սակայն եթե բժշկի մեղքն ապացուցված չէ, նախարարությունը ոչնչով չի կարող օգնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել