Օգոստոսի 9-ին, ժամը 03.27-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Ձկան խանութի» մոտ մեկը կոտրում է ճաղավանդակները, կանգառի սյուները և հարձակվում է մարդկանց վրա: 

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: 

Վնասի չափը պարզվում է: 

Նախապատրաստվում են նյութեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել