Pastinfo.am-ը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այս պահին խորհրդակցության են և չեն կարող իջնել՝ զրուցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարեց բողոքի ակցիայի անդամներից մեկը:

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ-ի շենքի առջև: Նրանք պահանջում են՝ ԲԴԽ անդամներն ու նախագահն իրենց կարծիքը հայտնեն ստեղծված իրավիճակի հետ կապված ու պատասխանեն հանրությանը հուզող հարցերին:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ իրեն չեն հստակեցրել, թե երբ կավարտվի խորհրդակցությունը:

‹‹Սպասելու ենք մինչև խորհրդակցությունն ավարտվի, քանի որ ԲԴԽ-ն ՀՀ-ի ծառայություն է, դատական համակարգի պետական ծառայողներ են համարվում և վստահ եմ, որ գիտակցում են՝ այստեղ գտնվող մարդկանց համար կոչված են ծառայելու: Ինչպես ասում է Փաշինյանը՝ դուք մեր ծառաներն եք, մենք այցելել ենք ձեզ և խնդրում ենք մեր հարցերին պատասխան տալ››,-նշեց բողոքի ակցիայի մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել