Ավստրալացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխախոտի օգտագործումը չափահասության շրջանում մահացու վտագավոր հիվանդությունների առաջացման ռիսկը մեծացնում է 90%-ով։ Ահա թե ինչպես է մեր օրգանիզմը արձագանքում ծխախոտի ծխին և ինչ է տեղի ունենում, երբ մենք վերջապես հրաժարվում ենք ծխելուց։

Ծխախոտի օգտագործման հետևանքները

Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական տարրեր ու նյութեր, որոնք ուղղակիորեն հաղորդակցվում են մեր օրգանիզմի տարբեր հյուսվածքների հետ։ Սկզբում վնասվում են ատամներն ու լնդերը, իսկ ժամանակի ընթացքում ծուխը քայքայում է քթի նյարդային վերջույթները, ինչի հետևանքով ծխողը մասնակիորեն կորցնում է հոտառությունը։

Ծուխը վատ ազդեցություն է ունենում նաև շնչառական համակարի վրա, ինչի հետևանքով առաջանում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, որը բժիշկներն անվանում են «ծխողի հիվանդություն»։ Առաջանում են թթվածնային անբավաարություն և շնչառական այլ խնդիրներ։

Ծուխը քաշելուց հետո 10 վայրկյանի ընթացքում նիկոտինը հայտնվում է արյան մեջ, արտադրում է դոպամին, էնդորֆին, որոնք հաճելի զգացողություններ, հետևաբար նաև կախվածություն են առաջացնում։ Ծխախոտի մեջ պարունակվող ածխաթթու գազը հանգեցնում է արյան անոթների նեղացման և վատթարացնում է արյունահոսությունը։

Ծխախոտը պարունակում է առնվազն 60 կանցերոգեն նյութեր, որոնք մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկը, իսկ նիկելն ու մկնդեղը կարող են խանգարել ԴՆԹ-ի վերականգնմանըայն հատվածներում, որոնք պատասխանատու են բջիջների աճի համար։ Այո, ծխելը ոչ միայն թոքերի քաղցկեղ է առաջացնում. այս վատ սովորությունը ուռուցքների առաջացման է հանգեցնում նաև օրգանիզմի այլ մասերում։ Օրինակ՝ ծխելը ազդում է տեսողության վրա և փափկացնում է ոսկրերը, ինչպես նաև խիստ հակացուցված է հղի կանանց, քանի որ պտղի զարգացման վրա վատ ազդեցություն է ունենում։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ հրաժարվում եք ծխախոտից

Այն մարդու օրգանիզմը, ով որոշել է հավետ հրաժարվել ծխելուց, միանգամից սկսում է վերականգնվել։

  • Վերջին ծխախոտը ծխելուց 20 ոպե հետո սկսվում է նորմալիզացվել սրտի ռիթմն ու զարկերակային ճնշումը։
  • 12 ժամ անց կարգավորվում է հեմոգլոբինի մակարդակը։
  • Մեկ օր անց կարգավովում է զարկերակային ճնշումն ու սրտի աշխատանքի հաճախականությունը։
  • Երկու օր անց սկսվում են վերականգնվել հոտառական ու համային զգայարանները։
  • Թոքերը մեկ ամիս անց սկսում են առավել լավ զգալ իրենց։
  • Մեկ տարի անց սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը կրճատվում է 50%-ով։
  • 10 տարի անց թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազում է 50%-ով։

Կարիք չկա ասել, որ ծխելը դադարելը հեշտ չէ. այն սկզբում կարող է հանգեցնել անքնության և դեպրեսիայի, երբեմն նաև սրտի ցավերի։ Արյան ճնշումն իջնում է, անոթների ծանրաբեռնվածությունը բարձրանում է, արդյունքում սրտի շրջանում ցավեր են առաջանում։ Սակայն, բարեբախտաբար, նման էֆֆեկտները ժամանակավոր են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել