Ամառն ուրախության և աղմկոտ երեկույթների շրջան է: Բայց երբ ջերմաստիճանն օր օրի ավելանում է, ամեն ինչ դառնում է կպչուն, խոնավ և գրեթե անտանելի: Հատկապես, երբ չկա օդորակիչ:

AdMe.ru-ն առաջարկում է մի քանի պարզ հնարքներ, որոնք կօգնեն հովացնել տունն ամռանը:

Սառույց՝ օդափոխիչ սարքի առջև

Այս մեթոդը կարող է ամբողջությամբ փոխարինել օդորակիչին: Օդափոխիչ սարքի առջև դրեք տարայով սառույց, և այն ամբողջ տան մեջ սառը օդ կտարածի:

Սառեցրեք անկողինը

Եթե բնակարանում այնքան շոգ է, որ հնարավոր չէ քնել, ապա անկողնային պարագաները 10 րոպե դրեք սառցախցիկում, ինչից հետո նոր փորձեք քնել: Չմոռանաք անկողնային պարագաները նախապես դնել պլաստիկ տոպրակի մեջ, որպեսզի այն միայն սառի, այլ ոչ թե խոնավանա:

Խոնավ վարագույրներ

Եթե վարագույրները ջրով ցողեք և բացեք պատուհանները, ամբողջ տանը սառը օդ կտարածվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել