Եկեք պարզենք, թե ինչն է ձեզ մոտ ամենից լավը ստացվում անել ըստ ձեր հորոսկոպի։

Խոյ (21 մարտ — 19 ապրիլ)

Դուք սիրում եք արկածներ։ Ձեր ընկերները միշտ գիտեն, որ կարող են ուրախանալ և լավ ժամանակ անցկացնել ձեզ հետ։ Դուք միշտ պատրաստ եք արկածների ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում։

Ցուլ (20 ապրիլ — 20 մայիս)

Դուք միշտ ամեն ինչի պատրաստ եք։ Ձեզ դուր է գալիս ձեր կայունությունը, դրա հետ մեկտեղ դուք պատրաստ եք ցանկացած ճգնաժամային իրավիճակի, լինի դա փոթորիկ թե աշխատանքից հեռացում։ Ձեր ընկերները օգնության են դիմում ձեզ, երբ պետք է կարգավորեն իրենց կյանքը։ Դուք նաև գիտեք, թե ինչպես պետք է ճիշտ ծախսեք ձեր գումարը։

Երկվորյակ (21 մայիս — 20 հունիս)

Դուք ձգում եք շրջապատին ձեր հմայքով, սրամտությամբ և սոցիալական ինտելեկտով։ Հենց առաջին հանդիպումից հետո շատերն ուզում են ընկերանալ ձեզ հետ։ Դուք միշտ գիտեք, թե ինչպես հրաշալի անցկացնեք ժամանակը՝ առանց դրա համար հատուկ ջանքեր գործադրելու։

Խեցգետին (21 հունիս — 22 հուլիս)

Ձեր բարությունը սահմաններ չունի։ Դուք միշտ պատրաստ եք օգնության ձեռք մեկնել ընկերներին և նույնիսկ անծանոթներին։ Դուք միշտ լավ զրուցակից եք ձեր ընկերների համար և շատերի համար որպես հոգեթերապևտ եք հանդես գալիս։

Առյուծ (23 հուլիս — 22 օգոստոս)

Դուք ձեր տեսակով աստղ եք և ուր էլ որ գնում եք, ամեն բան անում եք ուշադրություն գրավելու համար։ Դուք կրեատիվ եք և շատ հեռանկարային գաղափարներ ունեք, որոնք օգնում են ձեզ հաջողությունների հասնել ցանկացած ոլորտում, որը դուք ընտրում եք։ Դուք ինքնավստահ եք և ուրիշներին էլ ոգեշնչում եք համարձակ քայլերի։

Կույս (23 օգոստոս — 22 սեպտեմբեր)

Ինչ էլ որ պատահի, դուք երբեք չեք հանձնվում։ Շրջապատը նախանձում է ձեր համառությանը և հաճախ չեն էլ հասկանում, թե ինչպես եք դուք կարողանում այդպիսին լինել։ Դուք ծնվել եք բարդ խնդիրների և դրանք ավարտին հասցնելու համար։ Դուք երբեք չեք կոտրվում ճնշման տակ։

Կշեռք (23 սեպտեմբեր — 22 հոկտեմբեր)

Դուք ճանաչում եք բոլորին, սկսած ձեր քաղաքապետից, վերջացրած սրճարանների բարմեններով։ Դուք մշտապես նոր կապեր եք հաստատում։ Դուք կարողանում եք շրջապատին տրամադրել դեպի ձեզ և անում եք ամեն բան, որ նրանք զգան, որ իրենց սիրում և հասկանում են։

Կարիճ (23 հոկտեմբեր — 21 նոյեմբեր)

Դուք գիտեք՝ ինչպես ստանալ ցանկալին։ Ձեր խարիզմայի շնորհիվ շրջապատը ձեզ լսում է և ձեզ սիրահարվում են նույնիսկ։ Դուք նպատակասլաց եք և գիտեք, թե ինչ է պետք անել ցանկալի արդյունքին հասնելու համար։

Աղեղնավոր (22 նոյեմբեր — 21 դեկտեմբեր)

Դուք ի ծնե տաղանդ ունեք շրջապատին զվարճացնելու և ծիծաղեցնելու։ Մարդիկ սիրում են գտնվել ձեր ընկերակցությամբ։ Դուք կարողանում եք ճիշտ մոտեցում գտնել ցանկացածի նկատմամբ, հենց այդ պատճառով էլ դուք այդքան շատ ընկերներ ունեք, որոնք իրարից շատ տարբեր են։

Այծեղջյուր (22 դեկտեմբեր — 19 հունվար)

Դուք, թերևս, մոլորակի ամենահամբերատար մարդն եք։ Ձեր իրատեսական մոտեցումը կյանքի նկատմամբ և հանգիստ բնույթը օգնում են ձեզ մեծ հաջողությունների հասնել։ Երբ ուրիշները հանձնվում են, դուք համբերատար սպասում եք ձեր հերթին, որպեսզի փայլեք։ Ձեր կարգախոսն է. «Եթե ցանկություն լինի, միջոց կգտնվի»։

Ջրհոս (20 հունվար — 18 փետրվար)

Ձեր բանականությունը սահմաններ չունի։ Դուք այնքան գաղափարներ ունեք, որոնք կարող էին փոխել այս աշխարհը։ Դուք ցանկանում եք ձեզանից հետո հետք թողնել և նաև օգնել շրջապատին։ դուք պաշտպանում եք թե մտերիմներին, թե անծանոթներին, քանի որ չեք կարողանում տեսնել ուրիշի տառապանքը։

Ձկներ (19 փետրվար — 20 մարտ)

Դուք գիտեք՝ ինչպես հավաքել ընկերներին և հրաշալի ժամանակ անցկացնել։ Դուք մշտապես նոր ընկերներ եք ձեռք բերում և սիրում եք շփվել նոր մարդկանց հետ։ Ձեր շրջապատը բավական բազմազան է, բայց դուք բոլորի հետ էլ հրաշալի լեզու եք գտնում։ Ձեզ համար երբեք խնդիր չէ օտար շրջապատում հայտնվելն ու ծանոթանալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել