Հիմա անդրադառնանք ծախսերին։ Հասարակությունը, ժողովուրդը բյուջեին առնչվում է հենց ծախսերի միջոցով։ Այստեղից է երևում. ո՞վ և ի՞նչ ստացավ։ 2018-ին պետական բյուջեի ծախսերը կազմեցին 1446.3 մլրդ դրամ 2017-ի 1503.8-ի դիմաց։ Գիտե՞իք այդ մասին։ Հիմա 2019-ի առաջին կիսամյակում ծախսերը կազմեցին 636.6 մլրդ դրամ 2018-ի 610.3-ի դիմաց։ Այսինքն, դրանք ավել են ընդամենը 4.3%-ով։ Եթե դրանից հանում ենք 2% գնաճը 2019 և 2.4% գնաճը 2018թթ առաջին կիսամյակի համար, ապա ստացվում է 608.6 մլրդ դրամ։ Այսպիսով, բյուջեի ծախսերը 2019-ի 1-ին կիսամյակին ավել են 2018-ի համապատասխան ժամանակաշրջանից սոսկ 2.3% կամ 14.6 մլրդ դրամ, իսկ 2017-ի առաջին կիսամյակի նկատմամբ, աթոռից բռնեք, որ չընկնեք, .... պակաս են 12 մլրդ դրամով (2017-ի առաջին կիսամյակի ծախսերը կազմել են 620 մլրդ դրամ)։ Եվ առանց անհարմար զգալու վարչապետն ու կառավարությունը խոսում են տնտեսական հեղափոխության և բյուջեի աճի մասին։
Հարց է առաջանում, իսկ ու՞ր են փողերը։ Չ՞է որ եկամուտների փոքրիկ, համեստ (ոչ այնքան, ինչքան փողվում է) աճ, այնուամենայնիվ, կա։ Սա արդեն հանելուկ է։ Մամուլում արդեն նշվել է, որ կառավարությունը այդ փողերը դեպոզիտ է դրել ԿԲ-ում կամ առևտրային բանկերում։ Կառավարությունից ոչ-ոք բացատրություն չի տվել։ Ի՞նչի համար։ Ի՞նչու է փողը տնտեսությունից հանվում։ Եթե "սև" օրվա համար փող է խնայվում, ապա դրա համար կան ԿԲ պահուստները։ Եթե ֆիննախը դրանով ստերիլիզացնում է toxic եկամուտները (ինչն, ի դեպ, տրամաբանական կլիներ), ապա պիտի նկատենք, որ 2019-ի բյուջեի մասին օրենքով նման ծախս նախատեսված չէ։ Իսկ սա ապօրինի տնտեսական գործունեություն է։ Դժվարանում եմ ասել, թա այս կամայականությունները ու՞ր են տանելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2417280101662827
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել