Կառավարությունն առաջարկում է, որ ՍԴ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում կասեցվի նրա լիազորությունները:

Այս նախագծի ընդունման հետանքով հնարավորություն է ստեղծվելու պարալիզացնել սահմանադրական դատարանի գործունեությունը գործադիր իշխանությանը: Այդպիսի օրենքները հակասահմանադրական են և չպետք է կյանքի կոչվեն:

Պարալիզացման հնարավորությունը․ հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում ՍԴ մի քանի դատավորների, որն էլ հանգեցնում է ՍԴ գործունեության անհնարինության:

Այն, որ գործող գործադիր իշխանությունը դա կարող է անել, բոլորս տեսանք դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում: Բայց, նույնիսկ եթե չլիներ Դավիթ Գրիգորյանի դեպքը, ապա որևէ դեպքում չի կարելի այդպիսի հնարավորություն ստեղծել․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել