Լեհաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական կտա կառավարական ինքնաթիռի հետ կապված սկանդալի պատճառով։ Մարեկ Կուխչինսկուն «բռնացրել» են, երբ նա ծառայողական գործուղումների ժամանակ իր հետ վերցրել է ընտանիքի անդամներին, նաև իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության քաղաքական գործիչներին ու նրանց մտերիմներին:

Նշվում է, որ քաղաքական գործիչը մեկ անգամ չէ, որ ընտանիքի հետ ճամփորդել է իր ծննդավայր: Ինքը՝ Կուխչինսկին պնդում է, որ հանցագործություն չի կատարել, պետությանը վնաս չի հասցրել։ Այդուհանդերձ՝ նա մտադիր է օգոստոսի 9-ին հրաժարական տալ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կուխչինսկու հետ կատարվածը կարող է նախադեպ լինել, որը կարող է ստիպել Հայաստանում ևս հարցեր բարձրացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Politik.am բացահայտել էր, որ վարչապետ Փաշինյանը իր ծառայողական ինքնաթիռով շրջագայությունների է տանում իր կնոջը և դստերը։

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել