Ներկայացնում ենք թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների կենցաղում օգտագործելու ալյընտրանքային եղանակներ, որոնց մասին շատերը չգիտեն:

Եկեք տեսնենք, թե ինչ օգուտ կարող է տալ օգտագործած թեյը կենցաղում:

1 Հանգստացնում է աչքերը

Թրջեք մեկանգամյա օգտագործման թեյը շատ սառը ջրի մեջ, կամ ուղղակի ջուր լցրեք վրան և որոշ ժամանակով դրեք սառնարան: Թեյը ոչ միայն կհեռացնի աչքերի կարմրությունն ու այտուցվածությունը, այլ նաև կհանգստացնի աչքերի հոգնածությունը:

2 Հանգստացնում է արևայրուքից այրված մաշկը

Մեկանգամյա օգտագործման թեյը, խոնավ վիճակում, հանգստացնում է արևից այրված մաշկի ցավերը: Իսկ, եթե այրվել է ողջ մարմինը, ապա թեյով լոգանք ընդունեք:

3 Թարմացնում է շնչառությունը

Բերանի ողողումը թունդ թեյով՝ հեռացնում է բերանի տհաճ հոտը:

4 Հեռացնում է ոտքերի քրտնածությունը

Կատարեք այս գործողությունը քնելուց առաջ. Ոտքերը դրեք տաք թեյի մեջ 10-15 րոպե, այնուհետև չորացրեք սրբիչով:

5 Ներծծում է հոտերը

Միս կամ ձուկ կտրատելուց հետո, ձեռքերը դրեք սև թեյի տերևներից պատրաստած թունդ լուծույթի մեջ 2-3 րոպեով: Հոտն ասես չի էլ եղել: Բացի այդ, օգտագործած մեկանգամյա թեյը կարելի է դնել սառնարանի մեջ: Այն կներծծի բոլոր տհաճ հոտերը: Միայն թե թեյը դրեք ինչ-որ ապակե դետալի վրա, այլ ոչ թե սպիտակ պլաստիկի: Այլապես, թեյը կներկի սպիտակ դետալները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել