Ստամբուլյան Կոնվենցիան կանանց իրավունքները չի պաշտպանում այլ՝ գենդերներինը: Առաջի կոմենտի մեջ կդնեմ կոնվենցիայի հղումը: Կարող էք գնալ այնտեղ ու ctrl + f սեղմելով փնտրել gender բառը: 25 անգամ գրված է գենդեր: Որը չի նշանակում կին: Թէ ինչ է նշանակում գենդեր, դրա մեկնաբանությունն էլ է գրված: Բացի սրանից, համաձայն 66րդ հոդվածի մի հատ միջազգային 10-15 հոգանոց խումբ ա ստեղծվում, որ կոչվում է (GREVIO): Սրանք պիտի հսկեն թէ մեր ազգն ինչպես է իրականացնում այս կոնվենցիայի դրույթները: Այսինքն, այլևս ոչ թէ մեր Սահմանադրությունը, այլ GREVIO-ն է մեզ ասելու թէ ինչը ոնց անենք: Ես զարմանում եմ, թէ ո՞վ է գնացել ու սրա տակ ստորագրել: Ես բարկանում եմ, թէ ինչու՞ է նախորդ կառավարությունը սրան հավանություն տվել: Ես ապշում եմ, թէ ինչու իշխանափոխությունից հետո, մեր մի շարք նախարարներ ելույթ ունեցան ի պաշտպանություն այս կոնվենցիայի վավերացման, ինչու են նրանք ազգի աչքին թոզ փչում թէ սրա մեջ վտանգ չկա, իսկ ընդդեմ խոսացողներին էլ կոչում մանիպուլիացիա անողներ: Հարգելի պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ժամանակն է, որ այսքան աղմուկից հետո դուք ձեր ձայնը բարձրացնեք ու արտահայտվեք այս հարցի վերաբերյալ, որ ժողովուրդն էլ իմանա թէ դուք ինչ էք մտածում այս հարցի վերաբերյալ: Թող Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը: Ժողովուրդն Աստուծո ողորմությամբ ձեզ է ընտրել որ կառավարեք Հայաստանը, այլ ոչ թէ GREVIO-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: