Կանայք ականջներով են սիրում, իսկ տղամարդկանց մեծ մասը հմտորեն օգտագործում է դա:
Տարբեր տղամարդիկ տարբեր մեթոդներ ունեն:
1. «Բարձրանա՞մ վերև թեյ խմելու: Տասը րոպեով»:
Իրականում այս խոսքերն ասող տղամարդը նկատեի ունի. «Դե ինչ, վերջապես սեքսով չզբաղվենք»:
2. «Արի իմ տուն, մենք ուղակի կինո կնայենք»:
Եթե մինչև հիմա սեքսով չեք զբաղվել, ապա նա իրոք մտածում է, որ դա հենց այդ երեկո տեղի կունենա:
3. «Արի ուղակի պառկենք…»
Պարզվում է, կանայք կան, ովքեր հավատում են տղամարդկանց այս հնարքին: Այս իրավիճակում տղամարդու ձեռքերն ազատ են, քանի որ այլևս չկա նախկին խոչընդոտը, իսկ կնոջը այս դիրքում գայթակղել միայն տեխնիկայի հարց է:
4. «Ես քեզ ոչ ոքի չեմ տա»:
Մենք այս արտահայտությունները շատ ենք լսել բազմապիսի սերիալներում: «Փորձիր գոնե մի քիչ օրիգինալ լինել» –այս պահին կմտածի յուրաքանչյուր խելացի աղջիկ:
5. «Ես միշտ քեզ հետ կլինեմ»:
«Իսկ դու էքստրասե՞նս ես»,- կարող եք հարցնել դուք: Մարդիկ ինչ գիտեն, վաղն ինչ է լինելու: Այստեղ երկու տարբեկա կա. կամ սիրուց նա իրոք կորցրել է երևակայությունը, կամ նա ուղղակի գայթակղում է ձեզ:
6. «Դու իմ երազանքների կինն ես»:
Իհարկե դա կանանց հոգուն շատ է դուր գալիս, սակայն դրան հավատալու համար հարկավոր է կամ ինքնասիրահարված նարգիզ լինել, կամ ցածր ինքնագնահատական ունենալ:
7. «Ես երազում եմ երեխաների մասին: Ես պատրաստ եմ լուրջ հարաբերությունների»:
Եթե նա 40-ն անց է և երբեք ամուսնացած չի եղել, ապա կարելի է հավատալ: Ցանկացած այլ իրադրությունում այս արտահայտությունը օգնում է գրավել կնոջ վստահությունը, հետագայում ավելի մտերմության հասնելու համար:
8. «Ես դեռ չեմ բաժանվել քեզանից, բայց արդեն կարոտել եմ»:
Մենք չենք բացառում, որ դա կարո է իրականությանը համապատասխանել: Սակայն մեծամասամբ տղամարդիկ այն օգտագործում են իրադարձություններն արագացնելու համար: Դա փորձելու լավագույն միջոցը միմյանցից հեռու գտնվելիս նրա տանջանքներին հետևելն է:
9. «Ծանոթացրու ինձ ծնողներիդ հետ»:
Դուք իրո՞ք կարծում եք, որ մինչև սեքսով զբաղվելը տղամարդը երազում է այս մասին:
10. «Ես հավատում եմ կնոջ և տղամարդու ընկերությանը»:
Վիճակագրության համաձայն՝ տղամարդկանց 90%-ը բացի իրեն սեռի ներկայացուցչի հետ ընկերության, ուրիշ այլ ընկերությունների չեն հավատում: Սակայն, այստեղ զգուշանալ է հարկավոր. այսպիսի տղամարդու գրավչությանը տրվելը միաժամանակ վտանգավոր է և հետաքրքիր: