Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից մասնավոր խուզարկու Նատալյան պատմել է դավաճանության առաջին նշանների և անհավատարիմ ամուսիններին հետևելու մասին: Նրա խոսքերով, նախևառաջ, դրսում հարաբերությունների առկայության մասին են խոսում զուգընկերոջ կտրուկ փոխված սովորությունները:

«Պետք է նաև զգույշ լինել, եթե սիրելին շատ ժամանակ է ծախսում հեռախոսի վրա և այն դնում է էկրանը դեպի ներքև, որպեսզի ոչ ոք չկարողանա կարդալ հաղորդագրությունները»,- դետեկտիվին մեջբերում է Daily Mail-ը:

Մասնավոր խուզարկուի խոսքերով, նա բավականին հաճախ ստիպված է լինում հետևել անհավատարիմ ամուսիններին և ժամերով սպասել նրանց տանը և աշխատանքի վայրում: Միևնույն ժամանակ, Նատալյան նշել է, որ դավաճանների կանայք հաճախ հրաժարվում են հավատալ իրականությանը, նույնիսկ այն դեպքում, երբ դետեկտիվն անհերքելի ապացույցներ է ներկայացնում՝ լուսանկարներ և տեսանյութեր:

«Նման դեպքերում անելիք չկա: Իմ գործը ճշմարտության եզրին հասնելն է, և ոչ թե դրանում համոզելը»,- նշել է մասնագետը:

Նա նաև պատմել է, որ իր աշխատանքում ևս լինում են բացթողումներ: Օրինակ, մի անգամ նա բացահայտվել է, երբ փորձել է լուսանկարել թիրախին և մոռացել է անջատել լուսարձակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել